շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է վարչապետի որոշման տեքստում։

 

  • Կիսվել: