երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել. նախարար

Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել. նախարար

՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում պառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Հիշեցնենք, որ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր` դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ, սակայն նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։

Ավանեսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ըստ ընթացակարգի` ներկայացրել է հանձնաժողովի անդամների ամբողջական կազմը, և մենք շարժվել ենք` ինչպես կարգն է։ Այդ հանձնաժողովը կիրականացնի Չարչյանի առողջական վիճակի ամբողջական փորձաքննությունը՛՛:

Նա նաև վստահեցրեց, որ Չարչյանին բժշկական օգնություն ժամանակին և պատշաճ կերպով ամբողջ ընթացքում մատուցվել է։

  • Կիսվել: