ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Արմեդի» և Վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են արտերկրում գրանցված մահերը. ԱՆ

«Արմեդի» և Վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են արտերկրում գրանցված մահերը. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ: 
 
««Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված մահերը քովիդից կազմել են 5450: Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում COVID-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել:
 
Հետևաբար, «Արմեդի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

  • Կիսվել: