հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրում զենք-զինամթերք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու երիտասարդ (տեսանյութ)

Արմավիրում զենք-զինամթերք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու երիտասարդ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, փետրվարի 13-ի գիշերն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արմավիր քաղաքի Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկից, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի, որոնք Արմավիրի բնակիչներ են, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարներով ատրճանակներ, որոնցից մեկը՝ «Մակարով»։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: