հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է 2 մարդու դանակահարությամբ. վերջիններս հոսպիտալացվել են

Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է 2 մարդու դանակահարությամբ. վերջիններս հոսպիտալացվել են

Մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց ժամանակ ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Հակոբ Հ.-ն է: 

Նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ «աջ ազդրի վերին երրորդի ներքային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Սարգիս Կ.-ն է:  Մինչ բժիշկները վերջինիս նույնպես օգնություն էին ցուցաբերում, Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ մարտի 19-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, Բաղրամյան գյուղի կենտրոնական հատվածում գտնվող այգու մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է Հակոբ Հ.-ին, և Սարգիս Կ.-ին, պատճառելով նշված վնասվածքները: 

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: