շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արմավիրում սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Արմավիրում սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (քաղաք Արմավիր, Հանրապետության 14) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ արտադրատեսակներից մեկի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Որոշման հիմքը լաբորատոր փորձաքննությամբ արձանագրված խախտումն է. «չեբուրեկի կիսապատրաստվածք տավարի մսով» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
 
Ամրագրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: