շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արմավիրում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

Արմավիրում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հունվարի 2-ին՝ ժամը 21.15-ին, հաղորդում էր ստացել այն մասին, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից 3-ն անչափահաս:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

  • Կիսվել: