շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արմավիրում ռուսական սահմանապահ ջոկատը նշեց իր 100-ամյակը

Արմավիրում ռուսական սահմանապահ ջոկատը նշեց իր 100-ամյակը

2024 թվականի մայիսի 26-ին Արմավիրում ռուսական սահմանապահ ջոկատը նշեց իր 100-ամյակը։

Նշանակալից իրադարձության կապակցությամբ զինվորականներին շնորհավորել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային տնօրինության պետ Ռոման Գոլուբիցկին, ջոկատի նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Վյունովը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀԱՊԿ-ի, մարզային և քաղաքային վարչությունների ներկայացուցիչներ, վետերան սահմանապահներ։

Հյուրերի համար կազմակերպվել են զենքի և ռազմական տեխնիկայի ցուցահանդես և կինոլոգների ներկայացումներ։

Ուսումնական կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ձեռնամարտի տեխնիկայի համալիր, գրում է 24news.am-ը:

 

  • Կիսվել: