կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
 Արմավիրում հարսանեկան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Արմավիրում հարսանեկան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Սեպտեմբերի 23-ին խուլիգանություն, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Լե Ման» հանդիսությունների համալիրում կռիվ է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:10-ի սահմաններում նշված հանդիսությունների համալիրում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ մասնակիցներից Արմավիրի մարզի բնակիներ 24-ամյա Սարգիս Բ.-ն և 31-ամյա Հարություն Պ.-ն, ինչպես նաև արարողությանը մասնակից մի քանի անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով էլ խաթարվել է հանդիսությունների սրահի բնականոն աշխատանքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: