հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմավիրում բախվել են Mercedes-ները, վարորդներից մեկը խմած է եղել, նրան հաշվեհարդարից փրկել է գյուղապետը

Արմավիրում բախվել են Mercedes-ները, վարորդներից մեկը խմած է եղել, նրան հաշվեհարդարից փրկել է գյուղապետը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզրւմ, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։45-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սեթրակ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 61 PX 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող Պտղունք գյուղի բնակիչ՝ 30-ամյա Հակոբ Մկրտչյանի վարած Mercedes E320 մակնիշի 36 FZ 718 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհանյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հայկ Դավթանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Գրիգորյանը և Հովհաննես Քամալյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է՝ Ս. Մանուկյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով խմած վարորդի Mercedes-ի անվահեծաններից երկուսը կոտրվել են, իսկ վարորդներին առաջինը օգնության են հասել Պտղունք գյուղի բնակիչները՝ Պտղունքի գյուղապետի գլխավորությամբ, և եթե պտղունքցիներն ու գյուղապետը չլինեին, որոշ մարդիկ հաշվեհարդար կտեսնեին խմած վարորդի հետ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: