ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները տնօրենի հրաժարականի պահանջով գործադուլը վերսկսել են

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները տնօրենի հրաժարականի պահանջով գործադուլը վերսկսել են

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսները այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վերսկսել են քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականի պահանջով գործադուլը։

Սեպտեմբերի 8–ից բողոքի ակցիաներ անող քոլեջի դասախոսական անձնակազմը բարձրաձայնում է քոլեջի տնօրենի անօրինականությունների մասին եւ պահանջում նրա հրաժարականը։

Դասախոսները հոկտեմբերի 4–ին կրկին բողոքի ակցիա էին արել ԿԳՄՍ նախարարության դիմաց, ապա հանդիպել նախարարության ներկայացուցիչների հետ եւ նրանց ու քոլեջի ուսմասվարի հորդորները լսելով՝ որոշել էին վերադառնալ աշխատանքի, բայց այսօրվանից կրկին սկսել են գործադուլը։

  • Կիսվել: