հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արմավիրի մարզում վարորդը կողաշրջվել է. կա վիրավոր

Արմավիրի մարզում վարորդը կողաշրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է shamshyan.com-ը:

 Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գուրգեն Մ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 592 համարանիշի ավտոմեքենայով Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի ՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքերում, կողաշրջվել է:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Մայրանուշ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված ուղևորը վարորդի կինն է:

  • Կիսվել: