ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմավիրի մարզում պարեկային ծառայության գնդի ավագ պարեկը վթարի է ենթարկվել՝ Ford-ով գլխիվայր շրջվելով

Արմավիրի մարզում պարեկային ծառայության գնդի ավագ պարեկը վթարի է ենթարկվել՝ Ford-ով գլխիվայր շրջվելով

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Ford մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Ford–ը վարել է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի  3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Լաերտ Հայրապետյանը, ում, երբ տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ պարզելու սթափության աստիճանը, այնտեղ մի իսկական շոու է սարքել, թե ովքեր են ոստիկանները, որ ինձ տանեն խմածություն որոշեն: Նա հայտնել է նաև, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան իր համար վթարային  իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ճանապարհային ոստիկանները  դեպքի վայրում  հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը  ոստիկաններին ասում էր, որ իր ավտոմեքենայի մեջ տեսանկարահանող սարք է տեղադրված, կարող են ստուգել:

Ոստիկանությունը պարզում է Chevrolet-ի  վարորդի ինքնությունը: Որոշ ժամանակ անց ավագ պարեկ Լ. Հայրապետյանը բժշկական հետազոտման  նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: