շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել հողամասում, կան վիրավորներ. Shamshyan.com

Արմավիրի մարզում Opel-ը բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել հողամասում, կան վիրավորներ. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վիտուշ Մ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տարածքում՝ բախվելով շինության պատին:

Վիտուշ Մ.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բանիչ 51-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: