ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 Արմավիրի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Արմավիրի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան եքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 07:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Մարատ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արարատ Գ.-ին: 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: