շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1-ամյա երեխայի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1-ամյա երեխայի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից, որ  «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները տեղում պարզել են, որ տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Աստղիկ Ա.-ն:

Ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում իրենց գյուղի տան խոհանոցում ծնողի անուշադրության հետևանքով ցածր սեղանի վրա դրված եռացված ջրով լցված թեյնիկը երեխան պատահաբար շրջել է իր վրա, ինչի հետևանքով  էլ այրվածքներ է ստացել:

Դեպքի փաստով Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: