չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Արմավիրի մարզում «BMW»-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք՝ բախվելով հեղուկ գազի լցակետի սարքավորումներին

Արմավիրի մարզում «BMW»-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք՝ բախվելով հեղուկ գազի լցակետի սարքավորումներին

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Էջնիածին-Երևան ավտոճանապարհին գորրծող «33» բենզալցակայանի տարածքում Սեյրան Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեղուկ գազի լցակետի սարքավորումներին և հայտնվել գազալցակայանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բենզալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ամբողջական տվյալները:

  • Կիսվել: