կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրի մարզպետն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Արմավիրի մարզպետն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն, հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

ԲԿ֊ի տնօրեն Գոռ Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հիվանդանոցային և պոլիկլինիկական մասնաշենքերում, ծանոթացել շենքային պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին:

Շրջայցի ավարտին մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է բժշկական կենտրոնի անձնակազմին, ներկայացրել մարզպետի աշխատակազմի մոտեցումները աշխատանքի կազմակերպման, համակարգման և վերահսկողության մասով, քննարկել առաջիկա անելիքները:

 

  • Կիսվել: