կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվել է խոտածածկ տարածք

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվել է խոտածածկ տարածք

Օգոստոսի 7-ին, ժամը 15։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են մոտ 600 քմ խոտածածկույթ, 60 խմ կուտակած գոմաղբ, 60 խմ կուտակած աղբ և մասամբ ջերմահարվել է հարակից ջերմատունը (մոտ 50 քմ):

  • Կիսվել: