երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմավիրի գյուղերից մեկում 47-ամյա տղամարդ է ինքնասպան եղել

Արմավիրի գյուղերից մեկում 47-ամյա տղամարդ է ինքնասպան եղել

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, գրում է  shamshyan.com–ը։

Ժամը 14:00-ի սահմաններում «Վաղարշապատ» շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: