երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրի գաղութից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Արմավիրի գաղութից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Հոկտեմբերի 29-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ հոկտեմբերի 23-ից ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 57-ամյա Արմեն Հ.-ն է:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

  • Կիսվել: