հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու մահակ է հայտնաբերվել (տեսանյութ)

Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու մահակ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Խանջյան գյուղի 25-ամյա մի բնակչի, որի ավտոմեքենայում խզակոթը կարճեցված հրացան և մահակ են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք պահելու հերթական դեպքը բացահայտվեց։

Քրեական հետախույզները Արմավիրի Երևանյան փողոցից, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկեցին Խանջյան գյուղի 25-ամյա մի բնակչի։Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց փողը և խզակոթը կարճեցված հրացան և մահակ։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մեկփողանի հրացանն ու մահակը պատկանում են ոչ թե մեքենայի տիրոջը, այլ Երևանի 37-ամյա մի բնակչի։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: