հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում իրականացվել են բնակչության իրազեկման և վարվելակերպի կանոնների ուսուցման միջոցառումներ

Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում իրականացվել են բնակչության իրազեկման և վարվելակերպի կանոնների ուսուցման միջոցառումներ

Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում կազմակերպվել և անցկացվել են վարժանքներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև թեմատիկ դասընթացներ։

Քննարկվել են հետևյալ թեմաները՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» և «Ազդարարում, պատսպարում և տարահանում»։

Ուսուցանվողներին ներկայացվել էր նաև «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
Ներգրավված են եղել մարզպետների աշխատակազմից ներկայացուցիչներ, ՀՀ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություների և ոստիկանության մարզային վարչություների ծառայողներ, մարզային ծառայություններ և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Բնակավայրերում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել էր բնակչության ազդարարում, որի արդյունքում կազմակերպվել էր բնակավայրերի բնակիչների, աշխատակիցների, դպրոցի աշակերտների և ուսուցիչների տարհանում և պատսպարում:
Արագածոտնի մարզում անցկացված հրամանատարաշտաբային ուսումնավարժության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների մասնակցությամբ գործնական միջոցառումներին, որի ընթացքում կատարելագործվել են փրկարար ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

  • Կիսվել: