հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ փաստաթղթերի հոկտեմբերի  12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասաշենքի 16-րդ խցում պահվող 59-ամյա ցմահ դատապարտյալը ալեհավաքի մալուխով խցի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է  ինքնասպանություն է գործել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկի ծառայողները, բարեբախտաբար, նկատել և կանխել են ինքնասպանությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: