երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտ բախվել են Mazda-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտ բախվել են Mazda-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 20-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 09:00 –ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ ավտոկայարանի հաևանությամբ, բախվել են  Թալին քաղաքի բնակիչ, 42-ամյա Պարույր Խաչատրյանի վարած Mazda մակնիշի և Արագածավան գյուղի բնակիչ,  50-ամյա Համբարձում Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: