ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմավիր քաղաք տանող ճանապարհին մեքենան էլեկտրական սյանը, վարորդն՝ արգելափակվել

Արմավիր քաղաք տանող ճանապարհին մեքենան էլեկտրական սյանը, վարորդն՝ արգելափակվել

Փետրվարի 26-ին, ժամը 21:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ։

  • Կիսվել: