կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Արմավիր համայնքում փողոցաշինական աշխատանքներ են ընթանում

Արմավիր համայնքում փողոցաշինական աշխատանքներ են ընթանում

Արմավիր համայնքի ղեկավար  Վարշամ Սարգսյանն  սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝  նշելով, որ այցելել է Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Շահումյան-Հանրապետություն հատված:
 
«Այցելեցի Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Շահումյան-Հանրապետություն հատված՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին: 
 
Նշված հատվածում այս պահին իրականացվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքներ: 
 
Ծրագրի մրցութային արժեքը 271 800 000 ՀՀ դրամ է՝ 65% համայնք, 35% պետություն համաֆինանսավորմամբ:
 
Շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ քննարկեցինք իրականացվող աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը»,-նշել է նա:
 

  • Կիսվել: