երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
 Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները. Պետրոսյանը՝ բեզոարյան այծի որսի մասին

Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները. Պետրոսյանը՝ բեզոարյան այծի որսի մասին

Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները
Ոստիկանները բեզոարյան այծի որսի դեպք են բացահայտել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում բեզոարյան այծի որսի դեպքին:

՛՛Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ձերբակալվել է «Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը

Խստորեն դատապարտում եմ նման արգահատելի աշխատաոճը։ Մեր պետության որակի և հասարակության ընկալման առումով անվերադարձ մերժված է նմանօրինակ գործելաոճը պետության հանդեպ։

Երևույթը կրկնակի անընդունելի է, երբ դրա հեղինակը մեր համակարգի ներկայացուցիչ է, ով իր վարքով միտված է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի օրինակ ծառայելու: 

Եվ երբ մենք աշխատանքից ազատումներ ենք անում ու ծառայողական քննություններ նշանակում, հենց նման անընդունելի աշխատաոճի դեմ պայքարի շրջանակում է։

Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքի գերակայությունը։
Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ստորաբաժանումների իմ գործընկերներին կոչ եմ անում գործել բացառապես օրենքի դաշտում և իրենց լիազորությունների շրջանակում․ մերժվելու և խստագույնս պատժվելու է սեփական շահը պետական ու հանրային շահից վեր դասող յուրաքանչյուր ոք՝ անկախ զբաղեցրած դիրքից։

Այսուհետ էլ ավելի հետևողական ենք լինելու՝ արմատախիլ անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է դեպի Ելփին՛՛,-նշել է նա: 

  • Կիսվել: