երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում քրդական համայնքին

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում քրդական համայնքին

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում քրդական համայնքին Նավրուզի կապակցությամբ։ ՄԻՊ ուղերձում ասվում է․

«Հայաստանում քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:

Գարնան զարթոնքը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բոլորիդ:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացման գործում»:

  • Կիսվել: