ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արման  Թաթոյանը՝ հանրային համերաշխության մասին

Արման Թաթոյանը՝ հանրային համերաշխության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման  Թաթոյանն ուշադրություն է հրավիրում հանրային համերաշխության խնդրին։ 

«Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով:

Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։

Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։

Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ։»,- գրել է Թաթոյանը։

  • Կիսվել: