երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Արման Թաթոյանը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ

Արման Թաթոյանը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ: Այսօր սուլիսին այս մասին նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք որևէ կուսակցության միանալու առաջարկ ստացել է:

«Այս փուլում ինչ-որ կուսակցությանը միանալու որևէ առաջարկ չեմ ստացել: Եթե ստանամ էլ, չեմ պատրաստվում միանալ որևէ քաղաքական ուժի: Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին նման փորձեր եղել են, սակայն բոլոր դեպքերում ստացել են կտրուկ պատասխան:

  • Կիսվել: