երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արխիվների միջազգային խորհրդի գործադիր տնօրնն ու Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրենն այցելել են Հայաստանի ազգային արխիվ

Արխիվների միջազգային խորհրդի գործադիր տնօրնն ու Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրենն այցելել են Հայաստանի ազգային արխիվ

Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում Ազգային արխիվի հրավերով Հայաստան էին ժամանել  Արխիվների միջազգային խորհրդի գործադիր տնօրեն Կառլոս Սերանո Վասկեսը և Հնդկաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգը։ 

Ինչպես տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Կառլոս Սերանո Վասկեսի և Սանջայ Գարգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվի՝ Արխիվների միջազգային խորհրդին վերաանդամագրվելու և համագործակցությունը շարունակելու հարցերը։ Կարևորվել է Հայաստանի ազգային արխիվում իրականացվող թվայնացման գործընթացը։

Հանդիպման ավարտին Կարլոս Սերանո Վասկեսը փոխտնօրեն Արտակ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային արխիվում, ծանոթացել արխիվապահոցներին ու նորաբաց ցուցասրահին։

Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ համագործակցության հուշագիր կնքել և համատեղ ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ տանել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի փոխանակում ու փաստաթղթերի պատկերագրքի կամ ժողովածուի հրատարակում կատարել, թվայնացման ոլորտում փորձի փոխանակում, ինչպես նաև կադրերի վերապատրաստում անել։

  • Կիսվել: