չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առկա են սառցակալած ճանապարհներ. ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները

Առկա են սառցակալած ճանապարհներ. ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Սյունիքի մարզում առկա են սառցակալած ճանապարհահատվածներ, իսկ Ջերմուկում և Սիսիանում ձյան տեղումներ են, որոնք հավելյալ դժվարություններ են առաջացնում երթևեկության անվտանգության համար:
Վարդենյաց լեռնանցը փակ է կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:
 
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածներով մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: