երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Առինջ մոլի»-ի հայտարարությունը՝ զինվորի համար նախատեսված արտադրանք վաճառելու մասին

«Առինջ մոլի»-ի հայտարարությունը՝ զինվորի համար նախատեսված արտադրանք վաճառելու մասին

«Առինջ մոլի» տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված տարածված լուրերի հետ առ այն, որ իրենց տաղավարներում վաճառվում է զինվորի համար նախատեսված արտադրանք՝ մասնավորապես գուլպա: Տնօրինությունը հերքել է այդ տեղեկությունները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, լրատվամիջոցներում նյութ է շրջանառվում, թե իբր «Առինջ մոլ»-ի տաղավարներից մեկում  ապօրինի վաճառվում է զինվորի համար նախատեսված արտադրանք՝ մասնավորապես գուլպա:

Եվ չնայած «Առինջ մոլ»-ի տարածքում գտնվող տաղավարները  վարձակալական հիմունքներով տրված են անհատ ձեռներեցներին, այնուամենայնիվ, հարկ ենք համարում հերքել սույն ապատեղեկատվությունը, և իրազեկել հանրությանը, որ տվյալ տաղավարում վաճառվող ապրանքատեսակի վրա բացակայում է «վաճառքի ենթակա չէ կամ արտադրված է ՊՆ պատվերով» մակնշումները:

Ապրանքատեսակը պատկանում է մասնավոր ընկերության, որը, ի թիվս այլ ապրանքների, արտադրում է նաև գուլպաներ: Ի դեպ, պիտակի վրա առկա է շտրիխ-կոդ և արտադրողի հասցեն, որն առաջնային պայման է ապրանքի՝ վաճառքի ենթակա լինելու հարցում:

Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ «Առինջ մոլի» անունը արատավորել փորձող ապատեղեկատվության տարածումից»:

  • Կիսվել: