հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առինջ գյուղում մեքենան շրջվել է ձորը․ կան տուժածներ

Առինջ գյուղում մեքենան շրջվել է ձորը․ կան տուժածներ

Նոյեմբերի 10-ին` ժամը 22։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Թ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։ Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։

  • Կիսվել: