ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Առինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է՝ անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս

Առինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է՝ անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Առինջ վարչական շրջանի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում, ըստ բնակիչների, մի քանի օր է՝ խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով փողոցը ողողվել է ջրով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ջուրը 30, որոշ հատվածներում էլ 40-50 սմ բարձրությամբ հոսում է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարում խնդիրը լուծելու համար:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենց զանգերին արձագանքել է միայն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդվարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել ու իրավիճակին տեղում ծանոթացել է Առինջի վարչական ղեկավարը, ով խոստացել է, որ խնդրի մասին կտեղեկացնի «Վեոլիա ջրին» և քաղաքապետի հանձնարարականով հետևողական կլինի, որ «Վեոլիա ջուրը» շատ արագ վթարը վերականգնի:

  • Կիսվել: