շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առինջ բնակավայրի մի հատվածի, Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Առինջ բնակավայրի մի հատվածի, Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Քաջարանի ԳԲԿ-ի նորոգման նախապատրաստական և ժամանակավոր ԳԲԿ-ի ներմիացման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 30-ին ժամը 08:00-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա բնակավայրերի գազասպառողների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: