հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արգենտինան պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ

Արգենտինան պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ

ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բաուտիստա Սկարտասցինի դել Ռիոին և «Սպիտակ սաղավարտներ» գործակալության լոգիստիկայի և գործընթացների տնօրեն Մաուրո Էմանուել Վիվասին։

Հանդիպմանը ներկա էին նաև Արգենտինայից Հայաստան ժամանած «Սպիտակ սաղավարտներ» գործակալության և արգենտինահայ համայնքի կամավորները, որոնք այս օրերին օգնում են հումանիտար օգնությունը բաշխելուն։

Ողջունելով ներկաներին` Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատանը մեր ժողովրդի և երկրի համար դժվար պահերին նյութական և բարոյական աջակցության համար։ ՆԳՆ գլխավոր քարտուղարը նշել է, որ շատ գնահատելի է նաև «Սպիտակ սաղավարտների» կողմից կատարված մեծածվալ աշխատանքը։

Արա Ֆիդանյանը փաստել է, որ ՆԳ նախարարությունը պատրաստակամ է շարունակելու արգենտինացի գործընկերների և Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան հետ սերտ համագործակցությունը։

Խուան Բաուտիստա Սկարտասցինի դել Ռիոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Արգենտինայի համար պատիվ է աջակցել Հայաստանի Հանրապետությանը, որն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Նա տեղեկացրել է, որ Արգենտինայի կողմից առաջիկայում ևս օգնություն կտրամադրվի։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

  • Կիսվել: