երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ հունիսի 23-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  16:55-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ  շտապօգնության բժիշկների խումբը Արգավանդ գյուղի բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ:

Ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են   Արմավիրի  մարզի բնակիչ, 55-ամյա Նորիկ Մ.-ի դին:  Ըստ դատաբժշկի՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

  • Կիսվել: