երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար. Պեսկով

Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կայացրած որոշումների համար. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ լավ հարաբերությունների զարգացմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը՝ մեկնաբանելով Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններին Ադրբեջանի արձագանքը:

«Կրեմլը ցավում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից կայացված որոշումների համար»,- ընդգծել է նա:

Նշենք, որ  ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Դրանից հետո Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվել են։

  • Կիսվել: