կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արեն Մկրտչյանը և Խաչատուր Սուքիասյանն այցելել են 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանի ընտանիքին

Արեն Մկրտչյանը և Խաչատուր Սուքիասյանն այցելել են 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանի ընտանիքին

Խաչատուր Սուքիասյանի հետ շրջել ենք Ալավերդիում և Օձունում, հանդիպել բնակիչներին: Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում երեկ այցելել ենք 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած մեր զինվորի` Կարեն Խլոպուզյանի ընտանիքին, շփվել, հաճելի զրույց ունեցել։ Պրն. Սուքիասյանը նաև անակնկալ ուներ Կարենի համար։

Այսօր շրջել ենք քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ։ Ներկայացրել եմ Ալավերդու առավելություններն ու այցեքարտերը ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար, որն իր հերթին կբերի նոր աշխատատեղեր։ Սա թերևս համայնքի ամենասուր խնդիրներից է։
Այնուհետև քաղաքացիների հետ ջերմ ու կարևոր զրույցը շարունակել ենք Օձունում` գյուղամիջում մեզ հյուրասիրած համեղ սուրճն ըմբոշխնելով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: