չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Արեն Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ աղետների արձագանքման պատասխանատուներին ներկայացրել է աղետի մասշտաբները

Արեն Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ աղետների արձագանքման պատասխանատուներին ներկայացրել է աղետի մասշտաբները

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն Ալավերդիում այսօր դիմավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աղետների արձագանքման պատասխանատուներ Էնդրյու Գոլդային, Աստղիկ Գրիգորյանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանին։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից:
 
«Ներկայացրել եմ այս պահին արձանագրված աղետի մասշտաբները։ Շրջայց ենք կատարել, տեղում դիտարկել ենթակառուցվածքների, բնակֆոնդի, տնտեսվարող սուբյեկտների և այլ ուղղություններով կրած վնասները։
 
Այցելել ենք պարենի կուտակման կենտրոն, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հետ ներկայացրել ենք արվող աշխատանքները»,- գրել է նա։

  • Կիսվել: