երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արեգնադեմ գյուղում այրվել է մոտ 130 հակ անասնակեր

Արեգնադեմ գյուղում այրվել է մոտ 130 հակ անասնակեր

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է մոտ 130 հակ անասնակեր:

  • Կիսվել: