ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արդեն տեղադրվել է 63 կանչովի լուսացույց, եւս 140 լուսացույց կտեղադրվի մինչ տարեվերջ. Երևանի քաղաքապետ

Արդեն տեղադրվել է 63 կանչովի լուսացույց, եւս 140 լուսացույց կտեղադրվի մինչ տարեվերջ. Երևանի քաղաքապետ

Մայրաքաղաքում անվտանգ երթեւեկության ապահովումը մեր առաջնահերթություներից է։ Խնդիրները շատ են եւ բազմատեսակ, բայց արվում է հնարավորը գործընթացը մաքսիմալ արագ կազմակերպելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

՛՛Այս տարվա ապրիլի մեկից, ի դեպ, գծանշումներ իրականացնելու, լուսացույցեր եւ ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցավ համայնքին:

Արդեն տեղադրվել է 63 կանչովի լուսացույց, եւս 140 լուսացույց կտեղադրվի մինչ տարեվերջ։

Համայնքը Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցում է քաղաքի երթեւեկությունն ամբողջությամբ խելացի լուսասույցերով կառավարելու գործընթացի շուրջ։

Համալիր ծրագրի շրջանակներում Երեւանը կունենա նաեւ տրանսպորտի կառավարման կենտրոն. քաղաքի բոլոր խաչմերուկներին եւ հետիոտնային անցումներին տեղադրված խելացի լուսացույցերով կհաջողվի արդյունավետ կառավարել երթեւեկությունը։

Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթեւկությունը կանոնակարգելու համար ՃՈ-ի հետ որոշակի լուծումներ են գծանշվում. կիրականացվի ճանապարհային երթեւեկության նշումներով կահավորում, նյու ջերսիների տեղադրում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: