Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով ծառայողական քննություն է նշանակվել
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։ Բացի այդ նշված դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակված է փորձաքննություն։
Նշենք, որ ավելի վաղ Ուզունյանի ուղեբեռի մեջ հայտնաբերվել էր փամփուշտ, սակայն նա անարգել հատել էր ՀՀ պետական սահմանը: