չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արդեն 2 ժամ է հրշեջ-փրկարարները Հրազդանի կիրճում պայքարում են կրակի դեմ

Արդեն 2 ժամ է հրշեջ-փրկարարները Հրազդանի կիրճում պայքարում են կրակի դեմ

Արդեն 2 ժամից ավելի ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Հրազդանի կիրճում պայքարում են կրակի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

Հրշեջ-փրկարարները շատ դեպքում վտանգելով իրենց կյանքը՝ մի կերպ են կարողանում մոտենալ կրակի օջախներին և մարում այն, որպեսզի այն չտարածվի։ Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն բավականին անանցանելի հատվածներում նրանք ձեռքով և հատուկ միջոցով են հանգցնում կրակը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակը 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, պարեկ Ավետիք Դալլաքյանի և կրտսեր պարեկ Սամվել Հակոբյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: