չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը

Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը

Իրավապահներն արդեն 2-րդ օրն է` փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը: ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մայրը դեռ չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են», – նշել են գերատեսչությունից:

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին․

«Օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

  • Կիսվել: