ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Արդարադատության փոխնախարարը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Արդարադատության փոխնախարարը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նորանշանակ տեղակալ Գուրգեն Աֆրիկյանին:

ԱՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Լևոն Բալյանը հույս է հայտնել, որ Գուրգեն Աֆրիկյանն իր ունեցած փորձառությունը կներդնի Պրոբացիայի ծառայության բարեփոխումներին նպաստելու համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Պրոբացիայի ծառայությունից սպասելիքները մեծ են՝ ոլորտի բարեփոխման և ծառայության առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից:

Գուրգեն Աֆրիկյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի բարեփոխումների կատարման համար:

  • Կիսվել: