ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ԵԽ համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ԵԽ համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Քրեական արդարադատության համակարգում վերականգնման արդյունավետ մոտեցումների ուսումնասիրում. միջազգային պատկերացումներ» թեմայով բարձրաստիճան համաժողովին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
 
«Համաժողովի նպատակն է ներկայացնել վերականգնողական նորարարական ծրագրերը և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լավագույն փորձը, խթանել գիտելիքների փոխանակումը տարբեր շահագրգիռ կողմերի միջև և ապահովել ծրագրերի արդյունավետ մոնիթորինգ ու գնահատում:
 
Լևոն Բալյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ համագործակցությունը՝ ընդգծելով ազգային պատկերացումների և միջազգային լավագույն փորձի վրա ընդհանուր նպատակներին հասնելու կարևորությունը:
Անցկացվել են նաև պանելային քննարկումներ, ներկայացվել են տարբեր երկների փորձառություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: