ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արցախը Հայաստան է. հայերը Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց ցույց են արել

Արցախը Հայաստան է. հայերը Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց ցույց են արել

Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքվածները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Արցախը Հայաստան է»,  «Թուրքերը ժխտողներ են, ադրբեջանցիները՝ ստախոսներ», «Ամոթ՝ Թուրքիային, ամոթ՝ Էրդողանին», «Շուշին հայկական է, Գետաշենը հայկական է», «Թուրքիան ֆինանսավորում է ցեղասպանությունը», «Այլևս ոչ մի ցեղասպանություն»,  «Ճանաչել Արցախը»:

Հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացել էին նաև պաստառներ, որոնց վրա գրված էին «Խաղաղություն Արցախին», «Հայերը պահանջում են արդարություն» և Արցախին սատարող այլ կոչեր:

  • Կիսվել: